Սույն գաղտնիության քաղաքականությունը կազմվել է «Վարմէքս» ՍՊԸ կողմից (հասցե՝ ՀՀ, Երևան, 0005, Տ. Մեծ 46/4), այսուհետ՝ «Մենք» կամ “Յուրաքանչյուր ոք” կամ “Օգտատեր” կամ “Դուք” կամ “Ձեր”, և նախատեսված է այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են սույն կայքում «Վարմէքս» ՍՊԸ կողմից իրենց անձնական տվյալների օգտագործմամբ: Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Սույն կայքում օգտագործվող բոլոր տերմիններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստը:
Օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիրոեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:
Մեր կայքում Ձեր անձնական տվյալների օգտագործման, պաշտպանության և այլ կերպ պահպանման մեթոդներին ծանոթանալու համար խնդրում ենք ուշադիր ծանոթանալ մեր գաղտնիության քաղաքականությանը:
Ինչպե՞ս ենք մենք տեղեկություններ հավաքագրում:
Մենք Ձեզանից տեղեկություններ ենք հավաքագրում հետևյալ միջոցներով.
- Երբ Դուք նամակ եք մեզ գրում
- Այցելում եք մեր կայք (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում): Մանրամասն տես ներքևում:
Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է անձնական տեղեկատվություն/տվյալ:
Ինչպիսի՞ անձնական տեղեկատվություն ենք մենք հավաքագրում:
Մենք հավաքագրում ենք Հայտերով պահանջվող, IP հասցեներից ստացվող և «Cookies» բաժնում պահպանվող տեղեկատվությունը (անձնական տվյալները): Ձեր անձնական տվյալները հասանելի են դառնում այն պահից, երբ բաժանորդագրվում եք նորություններին, մինչև այն պահը, երբ դադարեցնում եք բաժանորդագրությունը: IP հասցեներից տվյալների ստացումը և «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Դուք այցելում եք մեր կայք:
Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր տվյալները:
Մենք կարող ենք օգտագործել կայքից որևէ այլ կերպ օգտվելու միջոցով Ձեզանից հավաքագրված տվյալները հետևյալ նպատակներով.
- Սպասարկման որակի բարձրացման նպատակով կայքի բարելավման համար
- Հաճախորդների պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար
- Ձեզ հետ կապ հաստատելու խնդրանքին արձագանքելու համար
Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը կուտակվում է տվյալների շտեմարանում (մանրամասն ներքևում), որը թարմացվում է յուրաքանչյուր անգամ՝ նոր տեղեկություն ստանալիս:
Մենք պարտավորվում ենք
- Չօգտագործել կեղծ կամ ապակողմնորոշիչ վերնագրեր կամ էլեկտրոնային հասցեներ
- Եթե հաղորդագրությունը հանդիսանում է գովազդ՝ ողջամիտ կերպով որակել այն որպես այդպիսին
- Բոլոր հաղորդագրություններում նշել մեր գործունեության հասցեն
- Ստուգել երրորդ անձանց էլեկտրոնային մարքեթինգային ծառայությունների համապատասխանությունը (առկայության դեպքում):
Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր տվյալները:
Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց (աշխատակիցների), ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:
Ցանկացած օգտագործողի կողմից անձնական տեղեկությունների տրամադրման ժամանակ մենք կիրառում ենք անվտանգության մի շարք միջոցներ:
Արդյո՞ք մենք օգտագործում ենք «cookies» բաժինը:
Այո: «Cookie»-ները փոքր ֆայլեր են, որոնք որևէ կայք կամ ծառայություն մատուցող ուղարկում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակին վեբ-բրաուզերի միջոցով (Ձեր թույլտվության դեպքում), և որոնք թույլ են տալիս տվյալ կայքի կամ ծառայություն մատուցողի համակարգերին ճանաչել Ձեր բրաուզերը և որսալ ու հիշել որոշակի տեղեկատվություն: Դրանք օգնում ենք մեզ հասկանալ Ձեր նախընտրությունները՝ հիմնվելով կայքում իրականացված Ձեր նախկին կամ ընթացիկ գործողությունների վրա, ինչն իր հերթին մեզ հնարավորություն է տալիս բարելավել Ձեզ մատուցվող ծառայությունների որակը: Մենք օգտագործում ենք «Cookie»-ները նաև կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով, ինչն օգնում է բարելավել կայքը և նոր գործիքներ մշակել:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ները
- Հետագա այցելությունների նպատակով օգտագործողների նախընտրությունները հասկանալու և հիշելու համար
- Գովազդին հետևելու համար
- Կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով՝ հետագայում կայքի որակի բարելավման և նոր գործիքների մշակման համար: Մենք կարող ենք նաև օգտվել վստահելի երրորդ անձանց ծառայություններից, որոնք կհետևեն նշված տեղեկություններին մեր անունից:
Դուք կարող եք ընտրել այնպիսի կարգաբերում, որ յուրաքանչյուր անգամ կայքի կողմից «Cookie» ուղարկվելիս Ձեր համակարգիչը տեղեկացնի Ձեզ այդ մասին, կամ պարզապես անջատել բոլոր «Cookie»-ները: Դա կատարվում է բրաուզերի կարգաբերումների միջոցով: Քանի որ բրաուզերները մի փոքր տարբերվում են իրարից, փորձեք կատարել «Cookie»-ների հետ կապված անհրաժեշտ փոփոխությունները բրաուզերի «Օգնության մենյու» բաժնի միջոցով:
Մենք ընդունում ենք «Չհետևել» ազդանշանները և չենք հետևում Ձեր բրաուզերին, չենք ուղարկում «Cookie»-ներ կամ կիրառում դրանք գովազդային նպատակներով, եթե բրաուզերի «Չհետևել» մեխանիզմն ակտիվացված է:
«Cookie»-ներն անջատելու դեպքում կայքի որոշ ֆունկցիաներ կարող են կասեցվել:
Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց
Մենք չենք վաճառում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելու: Վեբ-կայքի հոսթինգն իրականացնող մեր գործընկերները և այլ անձինք, ովքեր աջակցում են մեզ կայքի շահագործման, գործունեության իրականացման, օգտագործողների սպասարկման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը: Մենք կարող ենք նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կայքի քաղաքականությունների կիրառման, մեր կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: Հարկ է նշել, որ մենք թույլ չենք տալիս որևէ երրորդ կողմի իրականացնել կայքի տիրույթում օգտագործողների պահվածքի ուսումնասիրություն:
Այնուամենայնիվ, հաճախորդի վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:
Երրորդ կողմի հղումներ
Մենք մեր կայքում չենք ներառում կամ առաջարկում երրորդ անձանց պրոդուկտներ կամ ծառայություններ:
«Google»-ի գովազդային պահանջները սահմանվում են «Google»-ի Գովազդի սկզբունքներով: Դրանք կիրառվում են հաճախորդների համար կայքից օգտվելու առավել հաճելի փորձ ապահովելու նպատակով:
Մենք իրավունք ունենք ցանկացած ժամանակ առանց նախապես տեղեկացնելու միակողմանիորեն փոփոխել գաղտնիության քաղաքականությունը:
Հետադարձ կապ
Սույն գաղտնիության քաղաքականության հետ կապված ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել մեզ ստորև ներկայացված հասցեով.
www.varmex.am
ՀՀ, Երևան, 0005
Տիգրան Մեծի 46/4
varmex@mail.ru