Սույն գաղտնիության քաղաքականությունը կազմվել է «Վարմէքս» ՍՊԸ կողմից (հասցե՝ ՀՀ, Երևան, 0005, Տ. Մեծ 46/4), այսուհետ՝ «Մենք» կամ “Յուրաքանչյուր ոք” կամ “Օգտատեր” կամ “Դուք” կամ “Ձեր”, և նախատեսված է այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են սույն կայքում «Վարմէքս» ՍՊԸ կողմից իրենց անձնական տվյալների օգտագործմամբ: Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Սույն կայքում օգտագործվող բոլոր տերմիններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստը:

Օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիրոեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:

Մեր կայքում Ձեր անձնական տվյալների օգտագործման, պաշտպանության և այլ կերպ պահպանման մեթոդներին ծանոթանալու համար խնդրում ենք ուշադիր ծանոթանալ մեր գաղտնիության քաղաքականությանը:

Ինչպե՞ս ենք մենք տեղեկություններ հավաքագրում:

Մենք Ձեզանից տեղեկություններ ենք հավաքագրում հետևյալ միջոցներով.  

  • Երբ Դուք նամակ եք մեզ գրում
  • Այցելում եք մեր կայք (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում): Մանրամասն տես ներքևում:

Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է անձնական տեղեկատվություն/տվյալ:

Ինչպիսի՞ անձնական տեղեկատվություն ենք մենք հավաքագրում:

Մենք հավաքագրում ենք Հայտերով պահանջվող, IP հասցեներից ստացվող և «Cookies» բաժնում պահպանվող տեղեկատվությունը (անձնական տվյալները): Ձեր անձնական տվյալները հասանելի են դառնում այն պահից, երբ բաժանորդագրվում եք նորություններին, մինչև այն պահը, երբ դադարեցնում եք բաժանորդագրությունը: IP հասցեներից տվյալների ստացումը և «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Դուք այցելում եք մեր կայք:

Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր տվյալները:

Մենք կարող ենք օգտագործել կայքից որևէ այլ կերպ օգտվելու միջոցով Ձեզանից հավաքագրված տվյալները հետևյալ նպատակներով.

  • Սպասարկման որակի բարձրացման նպատակով կայքի բարելավման համար
  • Հաճախորդների պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար
  • Ձեզ հետ կապ հաստատելու խնդրանքին արձագանքելու համար

Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը կուտակվում է տվյալների շտեմարանում (մանրամասն ներքևում), որը թարմացվում է յուրաքանչյուր անգամ՝ նոր տեղեկություն ստանալիս:

Մենք պարտավորվում ենք

  • Չօգտագործել կեղծ կամ ապակողմնորոշիչ  վերնագրեր կամ էլեկտրոնային հասցեներ
  • Եթե հաղորդագրությունը հանդիսանում է գովազդ՝ ողջամիտ կերպով որակել այն որպես այդպիսին
  • Բոլոր հաղորդագրություններում նշել մեր գործունեության հասցեն
  • Ստուգել երրորդ անձանց էլեկտրոնային մարքեթինգային ծառայությունների համապատասխանությունը (առկայության դեպքում):

Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր տվյալները:

Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց (աշխատակիցների), ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:

Ցանկացած օգտագործողի կողմից անձնական տեղեկությունների տրամադրման ժամանակ մենք կիրառում ենք անվտանգության մի շարք միջոցներ:

Արդյո՞ք մենք օգտագործում ենք «cookies» բաժինը:

Այո: «Cookie»-ները փոքր ֆայլեր են, որոնք որևէ կայք կամ ծառայություն մատուցող ուղարկում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակին վեբ-բրաուզերի միջոցով (Ձեր թույլտվության դեպքում), և որոնք թույլ են տալիս տվյալ կայքի կամ ծառայություն մատուցողի համակարգերին ճանաչել Ձեր բրաուզերը և որսալ ու հիշել որոշակի տեղեկատվություն: Դրանք օգնում ենք մեզ հասկանալ Ձեր նախընտրությունները՝ հիմնվելով կայքում իրականացված Ձեր նախկին կամ ընթացիկ գործողությունների վրա, ինչն իր հերթին մեզ հնարավորություն է տալիս բարելավել Ձեզ մատուցվող ծառայությունների որակը: Մենք օգտագործում ենք «Cookie»-ները նաև կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով, ինչն օգնում է բարելավել կայքը և նոր գործիքներ մշակել:


Մենք օգտագործում ենք «Cookie»-ները

  • Հետագա այցելությունների նպատակով օգտագործողների նախընտրությունները հասկանալու և հիշելու համար
  • Գովազդին հետևելու համար
  • Կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով՝ հետագայում կայքի որակի բարելավման և նոր գործիքների մշակման համար: Մենք կարող ենք նաև օգտվել վստահելի երրորդ անձանց ծառայություններից, որոնք կհետևեն նշված տեղեկություններին մեր անունից:

Դուք կարող եք ընտրել այնպիսի կարգաբերում, որ յուրաքանչյուր անգամ կայքի կողմից «Cookie» ուղարկվելիս Ձեր համակարգիչը տեղեկացնի Ձեզ այդ մասին, կամ պարզապես անջատել բոլոր «Cookie»-ները: Դա կատարվում է բրաուզերի կարգաբերումների միջոցով: Քանի որ բրաուզերները մի փոքր տարբերվում են իրարից, փորձեք կատարել «Cookie»-ների հետ կապված անհրաժեշտ փոփոխությունները բրաուզերի «Օգնության մենյու» բաժնի միջոցով:

Մենք ընդունում ենք «Չհետևել» ազդանշանները և չենք հետևում Ձեր բրաուզերին, չենք ուղարկում «Cookie»-ներ կամ կիրառում դրանք գովազդային նպատակներով, եթե բրաուզերի «Չհետևել» մեխանիզմն ակտիվացված է:

«Cookie»-ներն անջատելու դեպքում կայքի որոշ ֆունկցիաներ կարող են կասեցվել:

Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց

Մենք չենք վաճառում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելու: Վեբ-կայքի հոսթինգն իրականացնող մեր գործընկերները և այլ անձինք, ովքեր աջակցում են մեզ կայքի շահագործման, գործունեության իրականացման, օգտագործողների սպասարկման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը: Մենք կարող ենք նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կայքի քաղաքականությունների կիրառման, մեր կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: Հարկ է նշել, որ մենք թույլ չենք տալիս որևէ երրորդ կողմի իրականացնել կայքի տիրույթում օգտագործողների պահվածքի ուսումնասիրություն:

Այնուամենայնիվ, հաճախորդի վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:

Երրորդ կողմի հղումներ

Մենք մեր կայքում չենք ներառում կամ առաջարկում երրորդ անձանց պրոդուկտներ կամ ծառայություններ:

Google

«Google»-ի գովազդային պահանջները սահմանվում են «Google»-ի Գովազդի սկզբունքներով: Դրանք կիրառվում են հաճախորդների համար կայքից օգտվելու առավել հաճելի փորձ ապահովելու նպատակով: 

https://support.google.com/adwordspolicy/answer/1316548?hl=en

Մենք իրավունք ունենք ցանկացած ժամանակ առանց նախապես տեղեկացնելու միակողմանիորեն փոփոխել գաղտնիության քաղաքականությունը:

      Հետադարձ կապ

Սույն գաղտնիության քաղաքականության հետ կապված ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել մեզ ստորև ներկայացված հասցեով.

www.varmex.am

ՀՀ, Երևան, 0005

Տիգրան Մեծի 46/4

varmex@mail.ru